Գիտնականներ. Պանդեմիայի հետևանքով կարող է չբուժվող մուտանտ հոնորեա տարածվել17 փետրվարի 2021 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Գիտնականները զգուշացնում են, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքով սեռավարակները կարող են մուտացիայի ենթարկվել և ավելի կայուն դառնալ հակաբիոտիկների նկատմամբ՝ դեղերի մեծ քանակի օգտագործման պատճառով։ Մասնավորապես, կարող է չբուժվող մուտանտ հոնորեա տարածվել, գրել է «Իզվեստիան»։ Ռուսաստանում հոնոկոկների զգայունության որոշման ծրագիր է իրականացվել։ Գիտնականները եկել են եզրակացության, որ հոնորեա առաջացնող բակտերիաներն արդեն իսկ բարձր կայունություն են ցուցադրում սինթետիկ հակաբիոտիկների նկատմամբ և լայն կիրառման ազիտրոմիցին հակաբիոտիկի նկատմամբ, գրում է Lenta.ru-ն։ Մտահոգության ևս մեկ առիթն այն է, որ ինքնամեկուսացման շրջանում մարդիկ պատշաճ ուշադրւթյուն չեն դարձրել ախտորոշմանը։ «Միանգամայն հավանական է, որ պանդեմիայի ավարտից հետո մենք մի շարք սեռավարակների բարձիթողի վիճակի բախվենք, ինչպես նաև դրանց առաջացրած բարդությունների»,- ասել է «Մեդսի» ախտորոշման կլինիկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Յանա Նիկիտենկոն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայում և աշխարհի ևս 10 երկրում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսի նոր շտամը նման է Քենտում հայտնաբերված B117 վիրուսին և մի շարք մոտացիաներ ունի, որոնք մտահոգում են փորձագետներին։ Նոր շտամը մուտացիա ունի սպիակուցի այն «փշի» մեջ, որն օգնում է վիրուսին ներթափանցել բջիջ։ Նման մուտացիա կա Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում հայտնաբերված տարբերակում։ Համարվում է, որ այդ մուտացիան օգնում է վիրուսին պաշտպանվել օրգանիզմում մշակվող հակամարմիններից։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |