Մի խումբ արցախցիների կողմից հակառակորդին օգնելու ենթադրյալ դեպքերով քրգործ կա17 փետրվարի 2021 - 11:48 AMT PanARMENIAN.Net - ԱՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախի մի խումբ քաղաքացիների կողմից պատերազմում հակառակորդին օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Քրգործը հարուցվել է 2020-ի դեկտեմբերի 10-ին Արցախում գործող հասարակակական կազմակերպությունների կողմից դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա: Դրանում ներկայացվել են տեղեկություններ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված) կողմից հակառակորդի զինված ուժերին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում փետրվարի 15-ին ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը, ըստ քննչական ենթակայության, ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |