Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով մեքենաների համար17 փետրվարի 2021 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Առատ ձյան պատճառով Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար, տեղեկացնում է ՀՀ ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտը։ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ճանապարհները բաց են: Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Սևանի, Դիլիջանի, Իջևանի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիում՝ անձրև։ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Սարավան-Զանգեր ճանապարհին և Վարդենյանց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) բուք է և մառախուղ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները: Ճանապարհաշինարարները ճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |