Հոլոքոստի զոհերի հուշարձանը պղծողին գտել են![]() 17 փետրվարի 2021 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Օղակաձև զբոսայգում տեղադրված Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի հուշարձանը պղծողը հայտնաբերվել է։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է 36-ամյա մի տղամարդ: Փետրվարի 12-ին Հոլոքոստի զոհերի հուշարձանին կարմիր ներկով գրություններ էին արվել՝ թվարկվել էին իսրայելական արտադրության այն զինատեսակների՝ Lora, Elbit, Harop, Sandcat, Hermes, Orbiter, անվամումները, որոնք օգտագործվել են Ադրբեջանի կողմից 2020-ի Արցախյան պատերազմի ժամանակ։ Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 15-ին նա ներկայացել է բաժին և խոստովանական բացատրություն տվել: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի (վանդալիզմ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (պատժվում է տուգանքով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով): Կատարվում է նախաքննություն: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ Սուրեն Մանուկյանը, անդրադառնալով վանդալիզմի այդ ակտին, հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Երևանի Օղակաձև զբոսայգում գտնվով հայերի և հրեաների ցեղասպանությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պղծումը պետք է ամենախիստ պատժի ենթարկվի, քանի որ Աուշվիցում սպանված հրեա երեխաների մասին հիշողությունն իսրայելական կառավարության քաղաքականության հետ խառնելն անընդունելի է: Նա նշել էր նաև, որ Նշվում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ հրեա գիտնականները կոչ բարձրացրեցին իրենց պետությունից պահանջելով դադարեցնել ռազմական օգնությունը Ադրբեջանին: Բազմաթիվ հրեա մտավորականներ քննադատեցին սեփական կառավարությանը: Փետրվարի 16-ին Երևանում անհայտ անձինք կարմիր ներկ են քսել Հայաստանի և Իսրայելի բարեկամությանը նվիրված հուշարձանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |