ԱԺ 3 պատգամավոր գերիների հարցով Ադրբեջանի քայլերը դատապարտող հայտարարության նախագիծ են մշակել17 փետրվարի 2021 - 13:10 AMT PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Վարդան Աթաբեկյանը և Թագուհի Թովմասյանը խորհրդարանին առաջարկում են ընդունել «Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց հայրենադարձմանը խոչընդոտելու Ադրբեջանի քաղաքականությունը դատապարտելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը: Պատգամավորների խոսքով՝ Ադրբեջանն իր քաղաքականությամբ արհեստականորեն ձգձգում է այնտեղ գտնվող բոլոր գերիների հայրենադարձումը, ավելին՝ նախաձեռնում քրեական հետապնդման ընթացակարգեր նրանց նկատմամբ, համարում ահաբեկիչներ, կալանավորում՝ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները: Նրանք դիմել են նախագիծը սահմանված կարգով շրջանառության մեջ դնելու համար։ «Ադրբեջանի այս քաղաքականության արդյունքում կոպտորեն խախտված է մնում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո բոլոր գերիների հայրենադարձման մարդասիրական գործընթացը՝ խոչընդոտելով «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի իրականացմանը»,- հայտարարել են նրանք։ Պատգամավորները նպատակ ունեն ԱԺ կողմից դատապարտել Ադրբեջանի «հակամարդկային պահվածքը», ինչպես նաև միջազգային կառույցների, միջազգային հանրության ու իրավապաշտպան կազմակերպությունների հետ համատեղ ճնշման միջոցով նպաստելու Ադրբեջանում գտնվող ռազմագերիների ու պահվող անձանց վերադարձին։ 44-օրյա պատերազմից հետո հայկական կողմն Ադրբեջանում դեռ գերիներ ունի։ Նրանց հստակ թվի մասին տվյալներ առայժմ չկան։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |