ՊԵԿ. Սեղմ ժամկետում կառավարության պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ ձեռք բերել![]() 17 փետրվարի 2021 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է սեղմ ժամկետում կառավարության պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ ձեռք բերել։ ՊԵԿ հայտարարության մեջ նշվում է, որ դեռևս կան տնտեսվարողներ, որոնք մինչ այժմ շահագործում են Կառավարության սահմանած՝ ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներին չբավարարող սարքեր կամ առհասարակ չեն շահագործում: «Միաժամանակ՝ կան հարկ վճարողներ, որոնց՝ ՀԴՄ մեքենա ձեռք բերելու համար նախկինում ՊԵԿ ներկայացրած դիմումները մերժվել են, քանի որ Պետական եկամուտների կոմիտեն չի իրականացնում հսկիչ դրամարկղային մեքենաների վաճառք: Նշված տնտեսվարող սուբյեկտները չեն շտապում ձեռք բերել ՀԴՄ-ներ՝ ներմուծող-իրացնող տնտեսվարող սուբյեկտներից (ցանկը՝ ՊԵԿ կայքում)։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հորդորում է կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա դրամական հաշվարկներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին սեղմ ժամկետներում ձեռք բերել ՀՀ Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջներին բավարարող ՀԴՄ-ներ, ինչը հավասար այլ պայմաններում, հարկային մարմնին թույլ կտա զերծ մնալ հարկային վարչարարության ամբողջական գործիքակազմի կիրառումից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |