Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Արցախում կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել։

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20,285 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---