Իտալիայում Էթնա հրաբուխը սկսել է ժայթքել

Իտալիայում Էթնա հրաբուխը սկսել է ժայթքել

PanARMENIAN.Net - Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել։ Հրաբուխը գտնվում է Սիցիլիայի արևելյան ափին։

Ըստ գիտնականների՝ ակտիվության հերթական ուժեղացումն ուղեկցվել է լավայի և հրաբխային մոխրի արտանետումներով։ Դրանց հսկայական ամպը բարձրացել է խառնարանից մոտ 1 կմ բարձրության վրա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ժայթքումը գրանցվել է հրաբխի հարավ-արևելյան լանջին, որով շիկացած լավան հոսել է մինչև մոտ 2000 մ ծովի մակերեսից բարձրության վրա։

«Քարե անձրևը» որոշակի նյութական վնաս հասցրել է, սակայն, մարդկային զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։ Առանձին հրաբխային ռումբեր հասել են նույնիսկ Կատանիա գավառի կենտրոն, քաղաքի որոշ մասերում հրաբխային մոխիր է տեղացել։

Էթնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013-ին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---