Արշակյան․ 3342 աշխատատեղ ստեղծած 192 նոր ընկերություն 2020-ին ստացել է հարկային արտոնություն![]() 17 փետրվարի 2021 - 14:56 AMT PanARMENIAN.Net - 2020-ի ընթացքում 192 նորաստեղծ ընկերություն ստացել է հարկային արտոնության հավաստագրեր, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ 192 ընկերության գործունեության արդյունքում 770 նոր աշխատատեղ է ստեղծվել։ «Ընդանուր առմամբ՝ 2020-ին ոլորտում ստեղծվել է 3342 նոր աշխատատեղ, աճը 2019-ի համեմատ կազմել է 22%։ Օրենքի համաձայն՝ տեխնոլոգիական ոլորտի նոր ստեղծվող ընկերություններին տրամադրվում են հարկային արտոնություններ շահութահարկի 0% և եկամտահարկի 10% դրույքաչափով»,- գրել է Արշակյանը։ Ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեից հայտնել էին, որ պատերազմի օրերին Հայաստանին օժանդակած անհատներն ու կազմակերպություններն օգտվելու են մի շարք հարկային արտոնություններից։ Խոսքը Եվրասիական տնտեսական միությունից կատարված ներկրումների մասին է: Երրորդ երկրներից ներմուծումների պարագայում արդեն վաղուց հարկային արտոնություն է գործում՝ հրաժարում հօգուտ պետությանն ընթացակարգի դեպքում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |