ՌԴ-ում Հյուսիսային Կովկասում ահաբեկչություններ ծրագրող իսլամիստ ծայրահեղականներ են ձերբակալվել![]() 17 փետրվարի 2021 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Հյուսիսային Կովկասում դիվերսիոն ահաբեկչական գործողություններ ծրագրող 19 իսլամիստ ծայրահեղականի։ «ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը կասեցրել է ՌԴ-ում արգելված միջազգային ահաբեկչական «Աթ Թաքֆիր վալ Հիջրա» իսլամիստական կազմակերպության գործունեությունը, որի գաղափարախոսությունն աստվածաբանական հիմնավորում է ներկայացնում անհավատների հանդեպ վերաբերմունքի, ինչպես նաև խալիֆաթի ստեղծման անհրաժեշտության մասին։ «Կարաչաևո Չերքեսիայում, Ղրիմում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի շրջանում 19 ծայրահեղական է ձերբակալվել, որոնք դիվերսիոն ահաբեկչական գործողություններ էին ծրագրում Հյուսիսային Կովկասի տարածքում»,- ասվում է ԱԴԾ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Խուզարկության ժամանակ առգրավվել է ծայրահեղական բովանդակության նյութերի ավելի քան 40 նմուշ, իսկ Կարաչաևո Չերքեսիայի անտառային տարածքում թաքստոց է հայտնաբերվել, որտեղ պահված էին գնդացիր, ԱԿՄ ինքնաձիգ, փամփուշտներ և ինքնաշեն պայթուցիկներ՝ 3 կգ ընդհանուր քաշով, ինչպես նաև այսպես կոչված մահապարտի գոտի՝ խոցող տարրերով։ Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել, 10 կազմակերպչի և ակտվ մասնակցի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |