Այվազյանն ու Լավրովը կքննարկեն հայ ռազմագերիների ապահով հայրենադարձման հարցերը![]() 17 փետրվարի 2021 - 16:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոսկովյան հանդիպման ընթացքում քննարկելու են հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից պահվող քաղաքացիական անձանց ապահով հայրենադարձման հարցեր։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը, տեղեկացնում է «Արմենպրեսը»։ Այվազյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում է: Պատասխանելով հարցին, թե ինչ հարցեր են քննարկելու երկու երկրի արտաքին գերատեսչությունների ղեկավարները՝ Նաղդալյանն ասել է. «Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի քննարկումների առանցքում կլինեն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության և դրան հաջորդած հունվարի 11-ի հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցերը»: Նախարարները կանդրադառնան նաև տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Ավելի վաղ տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի իր պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Նրանք քննարկել են հունվարի 11-ի ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների հայտարարության կյանքի կոչմանն առնչվող հարցեր, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |