Մարուքյան․ Պատերազմի դրվագները քննելու համար ԱԺ պարիտետային քննիչ հանձնաժողով է պետք17 փետրվարի 2021 - 17:16 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Աժ-ում հրավիրված ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` պատերազմի ընթացիք մասին հայտարարություններին, ասել է, որ պատերազմի նման դրվագները քննելու համար պետք է փաստահավաք խումբ ձևավորվի։ Նրա խոսքով՝ հոկտեմբերի 2-ին անձամբ եղել է Արցախում և տեղեկացել, որ բարձրաստիճան և մեծ փորձ ունեցող գեներալներին արգելել են մասնակցել ռազմական գործողություններին, որի վերաբերյալ նրանք իրենց բողոքը հայտնում էին Ստեփանակերտի հրապարակում, գրում է Panorama.am-ը։ «Արցախի նախագահը պետք է պատասխան տա դրա համար, քանի որ իրեն ուզեցել են օգնել նախկին նախագահները, և հանդիպում են խնդրել, և, փաստորեն, ինքը մերժել է այդ հանդիպումը»,- հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Նրա խոսքով` եթե հիմա չքննվեն այդ խնդիրները, ապա տեղեկությունները հնանալու են և այդ մասին վկայություններ տվողները հնարավոր է հետագայում այլ վկայություններ տան: «Երրորդ նախագհի հարցազրույցի երկրորդ մասը դիտելուց հետո էլ այն համոզման եմ, որ դրանք պետք է քննության առարկա դառնան: Այս ինֆորմացիաների հետ կապված բավականին փաստաթղթավորված տվյալներ ես չեմ բացառում, որ հետո կարող է չլինեն»,- հայտարարել է Մարուքյանը։ Պատգամավորը նշել է, որ բոլորին դիրքեր ուղարկելու մասին Արայիկ Հարությունյանի հայտարարության օրը ինքը եղել է Արցախում և մի քանի պատգամավորով զենք են խնդրել համապատասխան վայրեր մեկնելու համար: «Մեզ ասվել է, որ անմիջապես հետ գնանք Հայաստան և ամեն ինչ անենք, որ պատերազմը կանգնեցնենք»,- հայտարարել է Էդմոն Մարուքյանը և շեշտել, որ արդեն հոկտեմբերի 2-ին բոլորն ասում էին, որ այդ պատերազմը պետք է արագ կանգնեցվի։ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո առաջին անգամ մեծ հարցազրույց էր տվել՝ ներկայացնելով իր հրաժարականի, պատերազմի պատճառների, ԼՂ հակամարտության կարգավորման մասին իր տեսակետը։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |