ՀՀ-ում փակ ճանապարհներ կան․ Որոշ մարզերում ձյուն է և բուք![]() 18 փետրվարի 2021 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կան փակ ճանապարհներ, որոշ հատվածներում բուք է, Շիրակի ու Տավուշի ճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց, հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։ «Փակ են Բերդ-Ճամբարակ ճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ճանապարհները»,- հայտնում են ԱԻՆ-ից։ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Բագրատաշեն-Նոյեմբերյան ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ճանապարհները։ Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է տեղում։ Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |