Կորոնավիրուսից մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը18 փետրվարի 2021 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից մահացել է 2010-2016 թվականներին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանը։ Տեղեկությունը հայտնել է «Նաիրի» բժշկական կենտրոնի տնօրեն Անատոլի Գնունին, գրում է Sputnik Արմենիան։ «Սերգո Կարապետյանը մահացավ լուսադեմին: Հունվարից նա մեզ մոտ բուժվում էր», - ասել է Գնունին: Նրա խոսքով՝ Կարապետյանը կորոնավիրուսով է վարակված եղել, ինչը բարդություններ է առաջացրել: Գնունին չի հստակեցրել` նա ունեցե՞լ է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, թե ոչ: Սերգո Կարապետյանը 1972-1986-ը եղել է Արտաշատի պահածոների «Սովխոզ» գործարանի գլխավոր տնօրեն, ԽՍՀՄ փլուզումից հետո նորից ստանձնել է այդ դերը՝ 1996-2011-ը եղել է Արտաշատի պահածոների գործարան ԲԲ ընկերության գլխավոր տնօրեն։ 2010-ի դեկտեմբերին նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար, պաշտոնավարել է մինչև 2016 թվականի սեպտեմբերը։ Նա «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, սակայն 2014 թ. ապրիլին իր դիմումի համաձայն դուրս էր եկել կուսակցությունից։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |