Ռուս խաղաղապահները Մարտունու շրջանում մոտ 400 պայթյունավտանգ առարկա են ոչնչացրել![]() 18 փետրվարի 2021 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա բնակավայրի տարածքում ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 400 պայթյունվտանգ առարկա, այդ թվում՝ 122 մմ բեկորա-ֆուգասային արկ և կումուլյատիվ-բեկորային զինամթերք: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները հանվել և ոչնչացվել են հատուկ սարքավորված «Բալիջա» զորավարժարանում, փոխանցում են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Պայթեցման գործողությունների ընթացքում զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել էր անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1419 հա տարածք, 443 կմ ճանապարհ, 1361 բնակարանային շինարարություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,453 պայթյունավտանգ առարկա: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |