ՄԻՊ․ Կրակոցներ արձակած ադրբեջանցիների համար անզեն աչքով դիտարկելի են հայ գյուղացիների հողերը![]() 18 փետրվարի 2021 - 11:25 AMT PanARMENIAN.Net - Կապան համայնքի գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջանական զինված ծառայողները պարբերաբար կրակում են մանր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից: Այդ կրակոցները պարզ լսվում են գյուղերում ու անհանգստացնում բնակիչներին, առաջին հերթին՝ կանանց ու երեխաներին, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Օմբուդսմենը փետրվարի 16-ին այցելել է Սյունիքի Կապան քաղաք, Ներքին Հանդ, Շիկահող, Սրաշեն գյուղեր, հանդիպել բնակիչներին ու տեղեկացել նրանց կյանքի, սեփականության ու կենսական կարևորության այլ իրավունքների վտանգների կամ խախտումների մասին: ՄԻՊ-ին ուղեկցել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։ Այցի ընթացքում Շիկահող, Սրաշեն ու Ներքին Հանդ գյուղերի բնակիչները խոսել են ցերեկային ժամերին հնչած կրակոցներից։ «Կրակոցներ արձակած ադրբեջանցի զինվորականններն գտնվում են այնպիսի (անգամ 1 կմ-ից քիչ) տարածության վրա, որ անզեն աչքով հայ գյուղացիների հողատարածքները դիտարկելի են: Այսինքն՝ նրանք պարզ դիտարկում են, որ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ են իրականացնում խաղաղ բնակիչները: Այս ամենն ուղիղ վտանգներ է ստեղծում երեխաների համար: Օրինակ՝ ադրբեջանցի զինվորականները գտնվում են Ներքին Հանդ գյուղի գործող դպրոցի անմիջական հարևանությամբ՝ 1 կմ-ից էլ քիչ հեռավորության վրա»,- հայտարարել է ՄԻՊ-ը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների «որոշման» գործընթացի պատճառով Կապանի գյուղերի արոտավայրները, մասնավոր ու համայնքապատկան վարելահողերը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ, դրանցից օգտվելն անհնար է դարձել: ՄԻՊ-ը հայտնել է, որ Կապանից Ճակատեն ու համայնքի այլ գյուղեր տանող ճանապարհին լրջորեն խաթարվել է խաղաղ բնակիչների ու առաջին հերթին՝ գյուղացիների ազատ տեղաշարժը՝ ադրբեջանցի զինված սահմանապահների տեղակայման պատճառով։ Ավելի վաղ ՄԻՊ-ը տեսնյութ էր հրապարակել Սյունիքի բնակավայրերից, որտեղ հնչում էին կրակոցներ։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Սյունիքը դարձել է սահմանամերձ, մարզի որոշ գյուղերից արոտավայրեր, հողակտորներ ու նաև տներ են մնացել ադրբեջանական կողմին։ Սահմանազատման աշխատանքները մարզում կատարվել են GPS-ով ու ըստ ԽՍՀՄ քարտեզի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |