Իտալիայում դրական եզրակացություն են տվել ռուսական «Սպուտնիկ V»-ի արդյունավետությանը![]() 18 փետրվարի 2021 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Լաձարո Սպալանցանիի անվան վարակիչ հիվանդությունների ինստիտուտը դրական եզրակացություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությանն ու անվտանգությանը։ Այդ մասին պետական RAI հեռուստատեսության եթերում հայտարարել է բուժհաստատության տնօրեն, պրոֆեսոր Ֆրանչեսկո Վայան, գրում է ՏԱՍՍ-ը։ Ինստիտուտը կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման հենց սկզբից զբաղվում է կորոնավիրուսի հարուցած հիվանդության բուժմամբ և հետազոտմամբ։ «Մենք մեր հետազոտությունն ենք անցկացրել ՝ ուսումնասիրելով մեր տնօրինության տակ եղած գիտական նյութերը ռուսական պատվաստանյութի մասին, այդ թվում՝ The Lancet հանդեսի հրապարակումները։ Եվ մեր եզրակացությունը դրական է, պատվաստանյութի արդյունավետությունը 92% է և այն լիովին անվտանգ է։ Ինստիտուտի եզրակացությունը մենք փոխանցել ենք առողջապահության նախարարությանը և այն կհասցվի կառավարության ղեկավարին»,- ասել է Վայան։ Նա նշել է, որ եզրակցությունը կրում է բացառապես «գիտատեխնիկական բնույթ»։ «Վստահ եմ, որ նման գնահատականները պետք է զուրկ լինեն քաղաքական աստառից։ Եթե պատվաստանյութն արդյունավետ է և անվտանգ, այն պետք է կիրառվի Իտալիայում»,- ասել է մասնագետը։ Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |