Նախարար․ ՀՀ-ում հավանություն է տրվել «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը![]() 18 փետրվարի 2021 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V», AstraZeneca և Pfizer պատվաստանյութերի օգտագործմանը, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխանցում է Factor.am-ը: Նա նշել է, որ միայն Pfizer-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն: Նախարարը հիշեցրել է, որ մարտից պետք է սկսվի պատվաստման գործընթացը։ Ավանեսյանի խոսքով՝ պետպատվերի շրջանակում հնարավորություն կունենան պատվաստվելու ռիսկային խմբում ներառված քաղաքացիները, այն կամավոր կլինի։ Փետրվարի 18-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 170,000 է հասել, երկրում փաստացի բուժվողների թիվը 4293 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |