Գեյթս. Կորոնավիրուսի դեմ պատվաստումներում գուցե 3-րդ դեղաչափ պետք լինի![]() 18 փետրվարի 2021 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի նոր շտամերով պայմանավորված կարող է պատվաստման 3-րդ դեղաչափի կարիք առաջանալ։ «Այժմ քննարկում է գնում, թե հարկավոր է արդյոք կիրառվող պատվաստանյութի պայմանների մեծ շրջանակի ընդգրկման հասնել, թե հարկավոր է նույնպիսի 3-րդ դեղաչափ, կամ մոդիֆիկացված պատվաստանյութ»,-ասել է Գեյթսը CBS News հեռուստաալիքին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Այն մարդկանց, որոնք արդեն պատվաստանյութի 2 դեղաչափ են ստացել, կարող է 3-րդը պահանջվել։ Կարծում եմ, շատ հավանական է, որ ունենանք կատարելագործված պատվաստանյութ, միանգամայն վստահ լինելու համար, որ երբ այդ շտամերը հասնեն ԱՄՆ, պատվաստանյութերը կպաշտպանեն»,-ասել է նա։ ԱՄՆ-ում սկսվել է կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստումը, որը դեռևս ձգձգվում է։ Բայդենի վարչակազմը մտադիր է ապահովել 100 մլն դեղաչափի պատվաստում առաջին 100 օրում՝ այսինքն, մինչև ապրիլի ավարտը։ ԱՄՆ-ում հավանություն ստացած բոլոր պատվաստանյութերը (Moderna և Pfizer/BioNTech) 2 դեղաչափ են պահանջում։ Բիլ Գեյթսի անունը հաճախ են կապում կորոնավիրուսի ծագման, պատվաստանյութերի ստեղծման, «չիպավորման» և դավադրության այլ տեսությունների հետ։ Microsoft-ի հիմնադիրը պատվաստանյութերի, թեստավորման և բուժման ոլորտներում փորձագետ է։ Գեյթսն ու կինը՝ Մելինդան, ֆոնդ են հիմնադրել, որի միջոցով նրանք փորձում են պայքարել մալարիայի, ՄԻԱՎ-ի, պոլիմելիտի դեմ։ Photo. Getty Images Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |