Մասկը Marscoin կանվանի սեփական թվային արժույթը, եթե ունենա այդպիսին![]() 18 փետրվարի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը սեփական թվային արժույթը Marscoin կանվանի, եթե ունենա այդպիսին։ Այդ մասին նա գրել է Dogecoin կրիպտոարժույթի վաճառքի վերաբերյալ Twitter-ի մեկնաբանություններում։ Նման արժույթ ստեղծելու առաջարկ նրան արել են Twitter-ում։ «Այն կկոչվի Marscoin»,-գրել է Մասկը։ Այլընտրանքային անվանում կարող էր լինել Eloncoin-ը, բայց Մասկն այդ առաջարկն անուշադրության է մատնել, գրում է Forbes.ru-ն։ Մեկնաբանություններում Մասկին առաջարկել են նոր արժույթ ստեղծել և դարձնել այն «Երկր մոլորակի արժույթը»։ Bitcoin-ը կրիպտոարժույթն ակտիվորեն աճ է արձանագրում փետրվարի 8-ից սկսած, երբ Իլոն Մասկի հիմնած Tesla ընկերության կողմից $1.5 մլրդ-ի կրիպտոարժույթի գնման մասին հայտարարվեց։ Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |