Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների Բաքվում կայանալիք հանդիպումը հետաձգվել է![]() 18 փետրվարի 2021 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների փետրվարի 19-ին Բաքվում կայանալիք հանդիպումը հետաձգվել է։ Այդ մասին Twitter-ում տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ Հանդիպումը հետաձգվել է, քանի որ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հետաձգել է իր այցն Ադրբեջան՝ կապված այդ երկրի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականի հետ։ Եռակողմ հանդիպման չեղարկման պատճառով չեղարկվել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այցն Ադրբեջան։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել։ Նա այդպիսի որոշում է կայացրել քաղաքական ճգնաժամի պատճառով։ «Ես որոշել եմ հեռանալ զբաղեցրածս պաշտոնից։ Անկասկած՝ հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ իմ այս քայլը կնպաստի երկրում բևեռացման նվազեցմանը։ Քանի որ ես վստահ եմ, որ բևեռացումն ու առճակատումը մեր միջև ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման և ամեն տեսակի ճգնաժամի համար»,- ասել է նա։ Առաջին ագամ Գախարիան վարչապետ էր ընտրվել 2019թ․ սեպտեմբերին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |