Դատախազություն․ Պատերազմում 9094 անձ է վիրավորվել![]() 18 փետրվարի 2021 - 18:41 AMT PanARMENIAN.Net - 2020թ. ընթացքում Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 9094 անձ: Այդ մասին հայտարարել է ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան կողմից անցկացված խորհրդակցության ժամանակ։ Նա նշել է նաև, որ 2020թ. ընթացքում ծառայության հետ կապված մահվան դեպքերը դեռևս վերջնականապես հստակեցված չեն՝ կապված պատերազմի ընթացքում սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների նույնականացման, անհետ կորած զինծառայողների որոնողկան աշխատանքների շարունակման հետ: Ըստ ԱՆ-ի, 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի փետրվարի 13-ը ներառյալ կատարվել է 3577 դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Անդրադառնալով պատերազմին առնչվող քրեական գործերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ իրավական գնահատականներ տալ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ագերսիվ պատերազմի սանձազերծմանը, ՀՀ-ի ԱՀ-ի զինծառայողների, խաղաղ բնակչության և բնակավայրերի նկատմամբ կատարված միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին, մարդկության դեմ գործված հանցագործություններին, անգելված պատերազմական միջոցների գործադրմանը, միջազգային ահաբեկչության ներգրավմանը, և լիարժեք ու անառարկելի, ապացույցների բավարար համակցության հիման վրա լուծել ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետապնդումների հարուցման հարցը: Փետրվարի 16-ի դրությամբ, ըստ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած ցուցակների՝ հայկական կողմի զոհերի թիվը 2364 է։Փետրվարի 17-ի դրությամբ՝ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնաբերել է 1485 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |