Երեւանում բացվել է «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով մանկական աշխատանքների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Ազգային էսթետիկայի կենտրոնում բացվել է «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել են ավելի քան երեսուն մանկական աշխատանքներ` նվիրված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) երկրների ազգային հեքիաթներին: «Սեւ ծովին` արեւոտ երկինք» ցուցահանդեսի աշխատանքների մեծ մասը ստեղծվել է Հայաստանի Ազգային էսթետիկայի կենտրոնում գործող գեղարվեստի դպրոցի սաների կողմից եւ նվիրված է Հայաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային հեքիաթներին: Ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի եւ Հունաստանի մանուկների աշխատանքներ, որոնցից շատերը ստեղծվել են անցյալ տարի:



Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 11-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---