Ֆլամինգոյի որսի համար` 200,000 դրամ հատուցում19 փետրվարի 2021 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է պահպանել կենդանական և բուսական աշխարհը։ Հայաստանի Կարմիր գրքում գրանցված թռչնատեսակների որսի և (կամ) ոչնչացման դեպքում` յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար տուգանք է նախատեսված։ Օրինակ, սովորական ֆլամինգոյի կամ գանգրափետուր հավալուսնի համար տուգանքը 200,000 դրամ է, տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։ Կառույցը նաև հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից և ներկայացնում բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագները` Վարդագույն հավալուսն` 100,000 դրամ Մեծ ձկնկուլ` 75,000 դրամ Մեծ սպիտակ տառեխ` 20,000 դրամ Փոքր ձկնկուլ` 75,000 դրամ Տարգալկտուց` 200,000 դրամ Քաջահավ` 75,000 դրամ Սովորական ֆլամինգո` 200,000 դրամ Մոխրագույն սագ` 100,000 դրամ Թշշան կարապ` 200,000 դրամ Կանչող կարապ` 200,000 դրամ Խայտաբղետ բադ` 25,000 դրամ Մոխրագույն բադ` 25,000 դրամ Լայնաքիթ բադ` 25,000 դրամ Մարմարյա մրտիմ` 100,000 դրամ Տուրպան` 25,000 դրամ Սպիտակագլուխ բադ կամ սավկա`100,000 դրամ Կարմրախածի սագ` 100,000 դրամ Սովորական ջրարծիվ` 100,000 դրամ Սովորական կարմիր ցին` 100,000 դրամ Սովորական դաշտային մկնաբազե` 50,000 դրամ Տափաստանային մկնաճուռակ 250, 000 դրամ Մարգագետնային մկնաբազե` 50,000 դրամ Եվրոպական տյուվիկ` 50,000 դրամ Եվրոպական օձակեր` 75,000 դրամ Տափաստանային արծիվ` 75,000 դրամ Սովորական բլրային արծիվ` 75,000 դրամ Հարավեվրոպական բերկուտ` 150,000 դրամ Սովորական սպիտակապոչ արծիվ` 250,000 դրամ Նախասիական մորուքավոր արծիվ` 250,000 դրամ Գիշանգղ` 400,000 դրամ Սև անգղ` 400,000 դրամ Սպիտակագլուխ անգղ` 250,000 դրամ Սովորական բալոբան` 250,000 դրամ Միջերկրածովային բազե` 250,000 դրամ Կովկասյան սապսան` 250,000 դրամ Սովորական աղավնաբազե`50,000 դրամ Սովորական մանրաբազե` 50,000 դրամ Կովկասյան մարեհավ` 50,000 դրամ Կասպիական հնդկահավ` 125,000 դրամ Մոխրագույն կռունկ` 300,000 դրամ Ճախրուկ` 20,000 դրամ Կտցար ոտնացուպիկ` 25,000 դրամ Բզակտուց` 25,000 դրամ Կտցար կաչաղակ` 25,000 դրամ Հայկական արծաթափայլ որոր` 25,000 դրամ Կովկասյան թավոտն բվիկ` 25,000 դրամ Պարսկական կանաչ մեղվակեր` 25,000 դրամ Արևմտյան սև փայտփոր` 25,000 դրամ Արևելյան կարմրագլուխ շամփրուկ` 25,000 դրամ Եվրոպական ալպիական ճայ` 30,000 դրամ Եվրոպական սև ագռավ` 25,000 դրամ Եվրոպական ճուռականման շահրիկ` 25,000 դրամ Երգող շահրիկ` 25,000 դրամ Հաստակտուց քարադր` 20,000 դրամ Եևավիզ քարաթռչնիկ` 15,000 դրամ Ասիական շիկապոչ քարաթռչնիկ` 20,000 դրամ Խայտաբղետ ժայռային կեռնեխ` 15,000 դրամ Կապույտ ժայռային կեռնեխ` 15,000 դրամ Իրանական կապտափող` 15,000 դրամ Իրանական սովորական ճոճհավ` 15,000 դրամ Սոխականման ճռիկահավ` 20,000 դրամ Հնդկական եղեգնաթռչնակ` 20,000 դրամ Սպիտակափող սոխակ` 15,000 դրամ Միջերկրածովային երաշտահավ`15,000 դրամ Հայկական մեծ ժայռասիտեղ` 25,000 դրամ Կարմրաթև պատասող` 25,000 դրամ Ալպիական սերինոս` 15,000 դրամ Կարճամատ ճնճղուկ` 15,000 դրամ Նախասիական անապատային խածկտիկ` 15,000 դրամ Ժայռային վարսակուկ` 15,000 դրամ Կարմրակտուց վարսակուկ` 15,000 դրամ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |