Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը19 փետրվարի 2021 - 15:48 AMT PanARMENIAN.Net - 2021թ․ լրանում է Լիտվայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: ՀՀ-ում Լիտվայի դեսպանության ֆեսյբուքյան էջում նշվում է, որ Լիտվան հպարտ է, որ աշխարհում 1-ին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը և առաջին երկրներից մեկն է, որի հետ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ 1991 թվականին։ «Համագործակցությունն ժամանակի ընթացքում խորացել է և ընդլայնվել՝ ստեղծելով ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն շատ ոլորտներում: Այս տարի Հայաստանում Լիտվայի դեսպանության գործունեությունը նվիրված է լինելու այս կարևոր տարեդարձին: Եկեք միասին տոնենք 30-ամյակը»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը շնորհավորել էր Լիտվային Անկախության օրվա կանակցությամբ. «Սրտանց շնորհավորում եմ իմ գործընկերոջը Գ. Լանդսբերգիսին Լիտվայի Պետականության վերականգնման օրվա առթիվ: 30 տարվա դիվանագիտական հարաբերությունները մեր երկրների միջեւ - ստեղծեցին ամուր գործընկերություն և սերտ համագործակցություն մի շարք ոլորտներում և գրանցեցին բազմաթիվ ուշագրավ նվաճումներ մեր երկկողմ հարաբերություններում»։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |