ՊԵԿ պաշտոնյա․ 2020-ին մեքենաների ներկրումը նվազել է մոտ 26 անգամ՝ 7300 մեքենա 2019-ի աննախադեպ` 189,000-ի դիմաց19 փետրվարի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - 2020 թվականին ավտոմեքենաների ներկրումը 2019-ի համեմատ մոտ 26 անգամ նվազել է: Այդ մասին հայտարարել է ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության պետ Մնացական Շարաֆյանը։ 2020-ին, նրա տվյալներով, ներկրված ավտոմեքենաների թիվը կազմել է 7300: Դրանք հիմնականում ներմուծվել են ԱՄՆ-ից: «Իսկ 2019 թվականին ներմուծվել ու ՀՀ-ում մաքսային ձևակերպում է ստացել աննախադեպ թվով՝ 189,000 մեքենա»,-նշել է ՊԵԿ մաքսային վիճակագրության ու եկամուտների հաշվառման վարչության պետը, գրում է «Առավոտը»։ Նրա խոսքով` դեռ բավականին շատ ավտոմեքենաներ են ներմուծվում ՀՀ և մաքսային ձևակերպում ստանում: Նրա խոսքով, 2019 թվականի դեկտեմբերին ներմուծողների համար ստեղծել են նոր հարթակ. «Դա նախնական հայտարարագրումն էր, 2020 թվականի հունվարին նրանց թույլ տրվեց նախկին սակագներով իրականացնել մաքսային ձևակերպումը, իսկ փետրվարից սկսած՝ նման դեպքերը եզակի են եղել»: Շարաֆյանը նաև հայտնել է, որ 2020-ին, չնայած համավարակով պայմանավորված փակ սահմաններին և արտահանման ցուցանիշների նվազմանը, Հայաստանում ավելացել է ապրանք արտահանողների թիվը։ «Արտահանողների թվաքանակը միանշանակ ավելացել է, իսկ ներմուծողների թվաքանակում կտրուկ անկում չի եղել, այսինքն՝ պահպանվել է»,-ասել է նա: ՊԵԿ պաշտոնյանի խոսքով` արտահանված ապրանքները բազմազան են՝ սկսած տրիկոտաժից մինչև հանքարդյունաբերական արտադրանք: Շարաֆյանը նաև տեղեկացրել է, որ ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, ըստ որի՝ օրինապահ հարկ վճարողների գործունեությունը կդիտարկվի ոչ միայն հարկային, այլև մաքսային մարմինների կողմից՝ օրինապահ հարկատուներին կտրամադրվեն էական արտոնություններ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |