Չեխիայի բնակիչներին կպարտադրեն միանգամից 2 դիմակ կրել19 փետրվարի 2021 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Չեխիայի բնակիչներին կպարտադրեն միանգամից 2 բժշկական դիմակ կամ հատուկ ռեսպիրատորներ կրել մարդկանց մեծ կուտակումներով վայրերում՝ տրանսպորտում, խանութներում և այլն։ Այդ մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարը։ Կտորից կարված դիմակներն այսուհետ չեն համարվի պաշտպանության միջոց։ Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում փետրվարի 22-ից, գրում է Sputnik Արմենիան Expats.cz-ի վրա հղումով։ Չեխիայում մեծ տարածում է ստացել կորոնավիրուսի բրիտանական շտամը։ Ըստ իշխանությունների, մեկ օրում 11,500 նոր դեպք է գրանցվել։ Հիվանդանոցները ծանրաբեռնված են, ավելի քան 1200 հիվանդ կրիտիկական վիճակում է։ Երկրում խիստ կարանտինային միջոցներ են սահմանվում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայում և աշխարհի ևս 10 երկրում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Գիտնականները նշել են, որ կորոնավիրուսի նոր շտամը նման է Քենտում հայտնաբերված B117 վիրուսին և մի շարք մոտացիաներ ունի, որոնք մտահոգում են փորձագետներին։ Նոր շտամը մուտացիա ունի սպիակուցի այն «փշի» մեջ, որն օգնում է վիրուսին ներթափանցել բջիջ։Նման մուտացիա կա Հարավային Աֆրիկայում և Բրազիլիայում հայտնաբերված տարբերակում։ Համարվում է, որ այդ մուտացիան օգնում է վիրուսին պաշտպանվել օրգանիզմում մշակվող հակամարմիններից։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |