Արցախում աճուրդի կհանվեն պետսեփականություն հանդիսացող թանկարժեք մեքենաները19 փետրվարի 2021 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Արցախում աճուրդի է ներկայացվելու ընդհանուր առմամբ 9 մարդատար թանկարժեք ավտոմեքենա: Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտարարել է պետական մարմինների, ընկերությունների սեփականությունը հանդիսացող մարդատար ավտոմեքենաների օտարման և աճուրդի մասին: Աճուրդի ներկայացվող ավտոմեքենաների մեկնարկային գինն ըստ տարեթվի ու մակնիշի՝ գնահատվում է 11,700,000-ից մինչև 25,200,000 դրամ: Ըստ մեկնարկային գնի` ավտոմեքենաների ընդհանուր ակնկալվող արժեքն է 149,800,000 դրամ: Բացի այդ, մարտի 3-ին աճուրդի է հանվելու նաև Արցախի ներքին գործերի նախարարության ավտոպարկում գտնվող 5 մեքենա՝ ընդհանուր առմամբ 1,985,600 դրամ մեկնարկային արժողությամբ: Դեռևս տարեսկզբին՝ Արցախի պետական պաշտոնյաների ծառայողական մեքենաների թվի կրճատման և դրանք աճուրդի դնելու վերաբերյալ քննարկումների մասին տեղեկացրել էր Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` նշելով, որ որոշում է ընդունվել, որ հատկապես թանկարժեք ծառայողական ավտոմեքենաները բաց աճուրդի են դրվելու, որպեսզի դրանք հնարավորինս բարձր գնով վաճառվեն, ապա՝ գումարներն ուղղվեն պետական բյուջե՝ ըստ կարիքի հանրային նպատակներով օգտագործելու համար: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |