Վրաստանի վարչապետի թեկնածու Ղարիբաշվիլին ներկայացրել է կառավարության թարմացված կազմը20 փետրվարի 2021 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականից հետո որպես վարչապետի թեկնածու է ներկայացվել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ղարիբաշվիլին։ Նախատեսվում է, որ երկրի խորհրդարանը նրան վստահություն կհայտնի երկուշաթի՝ փետրվարի 22-ին։ Նա ներկայացրել է կառավարության թարմացված կազմը, գրում է Sputnik-georgia-ն։ Կառավարության կազմի փոփոխությունները նվազագույն կլինեն։ Հայտնի է, որ իր պաշտոնը կլքի առաջին փոխվարչապետ, տարածքային և ենթակառուցվածքների զարգացման նախարար Մայա Ծկիտիշվիլի։ Այդ պաշտոնը կզբաղեցնի նույն նախարարության ավտոմոբիլաիյին ճանապարհների դեպարտամենտի ղեկավար Իրակլի Կարսելաձեն։ Ղարիբաշվիլու փոխարեն պաշտպանության նախարար կդառնա փոխնախարար Ջիվանշիր Բուրչուլաձեն։ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հրաժարական է տվել։ Նա այդպիսի որոշում է կայացրել քաղաքական ճգնաժամի պատճառով։«Ես որոշել եմ հեռանալ զբաղեցրածս պաշտոնից։ Անկասկած՝ հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ իմ այս քայլը կնպաստի երկրում բևեռացման նվազեցմանը։ Քանի որ ես վստահ եմ, որ բևեռացումն ու առճակատումը մեր միջև ամենամեծ ռիսկն է մեր երկրի ապագայի, տնտեսական զարգացման և ամեն տեսակի ճգնաժամի համար»,- ասել է նա։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |