Արդյո՞ք ԱՄՆ նախագահը կարտասանի «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում 5 մարտի 2009 - 20:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման չի արտասանի «ցեղասպանություն» բառը ԱՄՆ հայկական համայնքին ուղղված ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական ինստիտուտի տնօրեն, Հայաստանի ICG կողմնորոշիչ Ռիչարդ Գիրագոսյանը: «Օբաման խելացի մարդ է եւ որպեսզի իրեն չմեղադրեն ԱՄՆ հայկական համայնքին տված խոստումը դրժելու մեջ, կասի, որ սպասելու է ԱՄՆ Կոնգրեսի որոշմանը: Եթե Կոնգրեսը ընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը, ապա Բարակ Օբաման կստորագրի այդ փաստաթուղթը եւ, այդպիսով, կկատարի իր խոստումը: Եթե ոչ` ուրեմն ոչ»,- ասել է Գիրագոսյանը: Նրա խոսքով, հիմա ամենակարեւորն այն է, որ հրեական լոբբին չի միջամտում բանաձեւի ընդունման գործընթացին եւ չի կանգնում Թուրքիայի կողմը: «Դա հնարավոր դարձավ Գազայում «Ձուլած արճիճ» գործողության առնչությամբ Երուսաղեմի հասցեին Անկարայի կատարած քննադատությունից հետո»,- ընդգծել է Գիրագոսյանը:Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բարակ Օբաման բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում «անպայման կճանաչի Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված Հայոց ցեղասպանությունը»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |