Հայերեն լեզվով նորությունները Բաքվի հեռուստաալիքով կապված են լինելու Ադրբեջանի քարոզչության հետ 5 մարտի 2009 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում ստեղծվող «ATV International» նոր հեռուստաալիքով հայերեն լեզվով նորությունները կապված են լինելու Ադրբեջանի քարոզչության հետ: Այդ մասին հայտնել է «Ազադ Ադրբեջան» (ATV) հեռուստաալիքի փոխնախագահ Նաթիգ Իբրահիմովը:«Հեռուստաալիքով նորությունները հեռարձակվելու են վեց լեզուներով` ադրբեջաներեն, անգլերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն եւ հայերեն յուրաքանչյուր մեկ կամ երկու ժամը մեկ»,- ասել է Իբրահիմովը: Ադրբեջանի Հեռուստա-ռադիոհեռարձակման ազգային խորհրդի (ՀՌՀԱԽ) նիստին որոշում ընդունվեց «ATV International» հեռուստաալիքին վեցամյա լիցենզիա հատկացնելու մասին: «Ազադ Ադրբեջան» հեռուստա-ռադիոհեռարձակման ընկերությանը պատկանող նոր ալիքը հեռարձակվելու է արբանյակի միջոցով: Միջազգային հեռուստաալիքն իր հեռարձակումը կսկսի տեխնիկների եւ անձնակազմի հետ կապված հարցերը լուծելուց հետո, ասել է Իբրահիմովը, հաղորդում է TrendNews գործակալությունը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով |