Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ Մանուկյանն ասում է՝ ողբալի տնտեսական վիճակ է, «վարչակազմը դուրս պիտի շպրտվի»20 փետրվարի 2021 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հերթական հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջով, Para Tv-ն։ Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի խոսքով՝ 2018-ից հետո ՀՀ-ում միայն «ողբերգություն կա և մենք կորցրել ենք գրեթե ամեն ինչ»: «Սա դառնում է կամաց-կամաց ոստիկանանկան պետություն։ Փակում են թղթակիցների ձայնը, բերանը։ Ձերբակալում են ամենամաքուր, ազնիվ, երկրին նվիրված մարդկանց։ Ես որ իմացա Կարեն Բեքարյանին ձերբակալել են ուղղակի ցնցվեցի»,-հայտարարել է Մանուկյանը։ Նախկին պատգամավոր Բեքարյանը ձերբակալվել է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյք էջը վարելու կասկածով։ Նրա խոսքով՝ «ողբալի տնտեսական վիճակ է», սակայն այս վիճակից դուրս գալու համար պետք է «վարչակազմը դուրս շպրտվի»։ «Իսկ ինչ քայլեր պիտի կատարվեն, մենք ոչ միայն պիտի վերականգնենք այն ամենն, ինչ որ կորցրել ենք, այլ մենք իսկապես պիտի կառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք»,-հայտարարել է նա։
Ավելի վաղ մամուլում լուրեր տարածվեցին, որ Հայաստանի 2-րդ և 3–րդ նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էին Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներ Արթուր Վանեցյանի, Իշխան Սաղաթելյանի, Գագիկ Ծառուկյանի և Վազգեն Մանուկյանի հետ։ Տեղեկություն կա, թե շարժման ռազմավարությունը փոխվելու է, հնարավոր է` շարժումը այն գլխավորի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ընդդիմությունն ավելի վաղ որպես վարչապետի միասնական թեկնածու էր ներկայացրել նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին։
Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին Ոստիկանի արձագանքը քաղաքացիների հարցին․ «Բիրտ ուժ երևի չեք տեսել» Բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներ, որոնք նստած էին մայթին ՌԴ–ում ձերբակալել են Տիգրան Ուրիխանյանին․ Ռուսական կողմը տեղեկատվություն է տրամադրել «Այո, ռուսական կողմը տեղեկատվություն տրամադրել է այդ մասին»,-ասել է Սարգսյանը |