«Շարժում». Ֆրանսիայից ուղարկված 9 տ օգնությունը 2 ամիս է չի մաքսազերծվում![]() 22 փետրվարի 2021 - 12:16 AMT PanARMENIAN.Net - 2020-ի դեկտեմբերից Ֆրանսիայից ուղարկված 9 տոննա օգնությունն արգելափակվել է Երևանի պահեստներից մեկում և չի մաքսազերծվում, փոխանցում են ֆրանսիական «Շարժում» նախաձեռնությունից: Նրանք դատապարտել են այն գործողություններն ու սխեմաները, որոնք դանդաղեցնում են իրենց աշխատանքը: Ըստ կազմակերպության՝ նախ մինչև 2020-ի դեկտեմբերի 31-ն առաջնահերթություն է տրվել թուրքական ապրանքների մաքսազերծմանը, ապա դրան հաջորդել են տոները: «Ավելի քան երկու ամիս է, ինչ, չնայած բոլոր վարչական թույլտվությունների ստացմանը, մաքսատանն անընդմեջ դնում են այնպիսի անհասկանալի պայմաններ, որոնք երբեք չեն ձևակերպվել նախօրոք, մինչ մենք կկարողանանք հավաքել օգնության տուփերը: Չնայած այն հանգամանքին, որ մենք տեղյակ էինք Հայաստանի վարչակազմի կողմից մարդասիրական օգնության առաքումը հեշտացնելու պատրաստակամության բացակայության մասին, մեզ այժմ վհատեցնում է այն փաստը, որ մաքսատան որոշ անհատներ օգտվում են իրավիճակից՝ հնարավորինս երկարացնելով գործընթացը: Ի՞նչ նպատակով»,-հայտարարել ու հարցրել են կազմակերպությունից: Կազմակերպությունից նշում են, թե արդյոք գործընթացն ավելի արագ չէր լինի, եթե «կանխիկ նվիրատվություն» առաջարկեին իրենց գործով զբաղվող պետական պաշտոնյաներին: «Եվս մեկ սարսափելի դիտարկում՝ նման գործողությունները պարբերական բնույթ են կրում. մեր տուփերը պահվում են մի քանի տասնյակ անվասայլակներից և բժշկական մահճակալներից ոչ հեռու՝ սարքավորումներ, որոնք ավելի քան անհրաժեշտ են այս պահին: Մենք դատապարտում ենք ձախողված համակարգը, որում չարամիտ անհատները ի զորու են օգտվել այդ ձախողումներից՝ դրանք ծառայեցնելով ի շահ իրենց և ի վնաս հավաքական շահի»,-հայտարարել են կազմակերպությունից: 44-օրյա պատերազմից հետո Հայաստանին մարդասիրական օգնություն են ուղարկել աշխարհի տարբեր երկրներից՝ ինչպես այդ երկրում գործող հայ համայնքների աջակցությամբ, այնպես էլ բարեկամ երկրի նախաձեռնությամբ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |