Սամսոնյան. Հայկական կողմը պետք է հիմնավորում պահանջի Ադրբեջանից՝ դիերի որոնումներին խոչընդոտելու համար![]() 22 փետրվարի 2021 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Անթույլատրելի է, որ Արցախում զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքները կանգ առնեն, ցանկացած հապաղում ոչ նպաստավոր պայմաններ է ստեղծում զոհերի աճյունները փնտրելու և գտնելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Պատգամավորն անդրադարձել է ավելի վաղ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած այն հաղորդագրությանը, թե ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել որոնողական աշխատանքներ: Փետրվարի 22-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձի աճյուն: «Զոհերի ընտանիքները չպետք է զրկվեն իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկանալու իրավունքից։ Հայկական կողմը պետք է հիմնավորումներ պահանջի Ադրբեջանից, թե ինչու են խոչընդոտում այդ աշխատանքներին, հակառակ դեպքում ենթադրվում է, որ Ադրբեջանը հերթական անգամ միտում ունի անպատժելիորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը և փորձել օգուտներ կորզել դրանից»,- գրել է Սամսոնյանը: 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 13-ից սկսած հայկական կողմը զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ է իրականացնում Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |