ՀՀ ժամանած լավագույն մասնագետներից մեկը կվերահսկի զինվորների պրոթեզավորումը![]() 22 փետրվարի 2021 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Նիդերլանդներից Հայաստան է ժամանել աշխարհի լավագույն պրոթեզավորման մասնագետներից մեկը՝ բժիշկ Խայս վան Գենտը: Բժշկի սպասվող այցի մասին ավելի վաղ հայտնել էր Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, նշելով՝ Խայսի այցը Հայաստան կազմակերպվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի և Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի, Նիդերլանդներում բնակվող հայազգի Հարություն Սիմոնյանի և Գարիկ Խաչատրյանի կողմից: Բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը տեղեկացրել է, որ բժիշկը Հայաստանում է՝ վերահսկելու Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների պրոթեզավորման ամբողջ գործընթացը, վերապատրաստելու հայաստանյան պրոթեզավորման մասնագետներին, գրում է «Հայկական Ժամանակը»։ «Խայսը ևս մասնակից է լինելու կենտրոնում գտնվող զինվորների պրոթեզավորմանը: Շուտով կլինի նաև կենտրոնի նոր պրոթեզարանի բացումը, վերահսկելու է պրոթեզարանի ամբողջը աշխատանքը, մինչև մեր մասնագետները վերապատրաստվեն և իրենք իրականացնեն այդ աշխատանքները»,- ասել է նա: Թե որքան ժամանակ է բժիշկը մնալու Հայաստանում, Դանիելյանը չի նշել։ «Դեռ հստակ չէ, պետք է ամբողջ աշխատանքներն ավարտին հասցվեն»,- ասել է նա: Զինվորի տան պրոթեզավորման գործընթացը նախաձեռնել է Նիդերլանդների համամահայկական հիմնադրամը և արդեն շարունակում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի միջոցով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը ձեռք է բերել գերմանահոլանդական Ottobock ընկերության որակյալ պրոթեզները: Դեկտեմբերի 18-ի դրությամբ 36 զինծառայող էր հաշմանդամության կարգ ստացել․ թիվը, ակնհայտորեն, թերի է։ Նախարարությունում նաև նշեցին, որ նրանցից 12-ը ճանաչվել են առաջին, 14-ը՝ երկրորդ, 10-ը՝ երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողներ։ «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնից կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը հայտնել էր, որ 100-120 զինծառայող պրոթեզավորման կարիք ունի (խոսքը ձեռքի պրոթեզների մասին է)։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |