Քոչարյանը՝ ընդդիմությանը․ Եթե մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ պետությունը կրակելու իրավունք ունի22 փետրվարի 2021 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունների մասին, հայտարարել է, որ եթե մարդիկ մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են, ինչը նշանակում է, որ «պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Այդ մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում՝ հավելելով, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում։ Պատգամավորն ասել է նաև, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն։ «Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- նշել է նա: Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է լինեն ցույցեր, քաղաքը պետք է կաթվածահար արվի։ Ըստ նրա՝ կա նաև Բ ծրագիր, ըստ որի՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։ «Գնալու ենք Ա տարբերկավով, բայց պետք է պատրաստ լինենք նաև Բ ճանապարհին։ Բայց դրա համար պետք է տեղերում կազմակերպվեն կոմիտեներ։ Մեզ պետք է վճռականություն, խելք, միասնություն։ Մեզ պետք է, որ այն մարդիկ, ովքեր կղեկավարեն պետությունը, լինեն ազնիվ ու պրոֆեսիոնալ»,- ասել է նա։ Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |