Ալիևը, Էրդողանն ու «Գորշ գայլերի» քաղթևի առաջնորդը Շուշիում դպրոցի հիմնարկեքին կմասնակցեն22 փետրվարի 2021 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը և «Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին մասնակցելու են Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված Շուշիում դպրոցի հիմնարկեքին, փոխանցում է Ermenihaber-ը: Ավելի վաղ Բահչելին հայտնել էր Շուշիում «Գորշ գայլերի» միջոցներով դպրոց բացելու մտադրության մասին, որը ողջունել էին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ էր հայտնվել 44-օրյա պատերազմի վերջին օրերին: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում, բացի որոշ տարածքների հանձնումից, ներառված է եղել նաև Շուշիի հանձնման հարցը: Հայտարարությանը հաջորդել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հայտարարությունն այն մասին, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Դրան ի պատասխան՝ վարչապետը նշել էր, թե պատերազմի մեկնարկից ի վեր, երբ եղել են համաձայնության տարբերակներ, եթե ոչ ամենասկզբում, ապա X օրից Շուշին, որպես պատերազմի դադարեցման նախապայման եղել է օրակարգում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |