ՀՀ-ն մտադիր է ԵԱՏՄ-ին ծխախոտի միասնական փաթեթավորում առաջարկել![]() 22 փետրվարի 2021 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ծխախոտի միասնական փաթեթավորման կանոնակարգ կմշակի, որը կներկայացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին։ Դա նախատեսվում է անել 2022-2024թթ․։ Իսկ 2025-ին ՀՀ-ում նախատեսվում է վերանայել ծխախոտային ապրանքների հարկերը։ Տվյալ քայլը նախատեսված է ԵԱՏՄ և ԱՀԿ առջև երկրի պարտավորություններով։ Առողջապահության նախարարությունն արդեն մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների ու դրանց փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թթ. ռազմավարությունը», որի համաձայն հանրակրթական հաստատությունների ուսումնական ծրագրերում դասընթացներ կներառվեն ծխելու վնասակարության մասին, ինչը թույլ կտա հետագայում կրճատել ծխախոտային իրերի սպառումը։ Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ում ավելի քան 5500 մարդ է ամեն տարի մահանում ծխելու հետ կապված հիվանդություններից։ Մահացողների 52%-ի տարիքը չի հասնում 70-ի։ Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանի չափահաս բնակչության ավելի քան 25%-ն ամեն օր ծխում է։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |