Ռեստորանների միությունն առաջարկում է զարգացնել գաստրոտուրիզմը![]() 22 փետրվարի 2021 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Ռեստորանների հայկական միության անդամները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ հերթական հանդիպմանը մի շարք առաջարկություններ են ներկայացրել, որոնցից մեկը պետական աջակցությամբ զբոսաշրջային միջոցառումներում գաստրոնոմիայի բաղադրիչի ներառումն է։ Նրանք կարևորել են զբոսաշրջության ոլորտում աշխատատեղերի պահպանման խնդիրը և այդ առումով պետական աջակցության անհրաժեշտությունը։ Հանդիպման մասնակիցներն արձանագրել են վերջին շրջանում ոլորտում նկատվող դրական միտումները։ Նշվել է, որ անհրաժեշտ է օգտագործել պահը, երբ Հայաստանը դուրս է եկել համավարակի կարմիր գծից, ու միջոցներ ձեռնարկել զբոսաշրջիկներին դեպի մեր երկիր գրավելու ուղղությամբ։ Քերոբյանը նշել է, որ զբոսաշրջության ոլորտին ուղղված պետական աջակցությունն իրականացվում է ըստ ընթացակարգի և հայտնել, որ նոր նախագիծ է մշակվում նաև Զբոսաշրջության կոմիտեի կողմից, որի հետ հորդորել է ավելի ակտիվ համագործակցել։ Անդրադարձ է եղել նաև մարզերում սպասարկման որակի բարձրացման անհրաժեշտությանը։ Միությունը պատրաստակամություն է հայտնել որոշ մարզերում իրականացնել պիլոտային ծրագիր՝ կազմակերպել համապատասխան դասընթացներ։ «Իմ բոլոր հանդիպումների նպատակը միասին մեծ և երկարաժամկետ գաղափարներ ու ծրագրեր իրագործելն է, հատկապես մարզերում»,- ասել է նախարարը։ Ռեստորանների հայկական միությունն ավելի վաղ առաջարկել էր վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը, ոլորտին առնչվող մյուս հարցերը կարգավորելու համար ձևավորել մշտական գործող աշխատանքային խումբ։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |