Հարությունյան․ ՀՀ-ն կապահովի իր տարածքով Ադրբեջան-Նախիջևան տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը22 փետրվարի 2021 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կապահովի իր տարածքով Ադրբեջանից Նախիջևան անցնող տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Պատասխանելով Ադրբեջանից դեպի Նախիջևան միջանցքի պաշտպանության մասին հարցին՝ Հարությունյանն ասել է, որ այս դեպքում «միջանցք» եզրույթի կիրառումը կոռեկտ չէ, խոսքն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության մասին է։ «Ըստ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ միջանցք է հանդիսանում միայն Լաչինի միջանցքը, որն ապահովում է ՀՀ կապը Լեռնային Ղարաբաղի հետ։ Բոլոր մյուս դեպքերում կարելի է խոսել միայն տրանսպորտային հաղորդակցությունների մասին»,- ասել է նա։ «Կարող եմ ասել, որ Հայաստանը, իր ստանձնած պարտավորությունների համաձայն, կապահովի վերոնշյալ տրանսպորտային հաղորդակցության անվտանգության պահանջները»,- ասել է նա։ ՊՆ ղեկավարը հավելել է, որ տվյալ պահին պահպանությանը բանակի ներգրավման հարց չի դրված, իսկ տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը, կրկին եռակողմ հայտարարության համաձայն, վերապահված է ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայությանը։ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը նաև հույս է հայտնել, որ ՌԴ հետ համատեղ ջանքերի շնորհիվ Կովկասում տևական խաղաղություն կապահովվի։ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մարտական գործողություններից հետո Հայաստանը բարեփոխում է բանակը, օպտիմալացնում անձնակազմը, ացնում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի։ Հարությունյանը հայտարարել է նաև, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |