Վազգեն Մանուկյանի հայտարարությունների կապակցությամբ քրգործ կա22 փետրվարի 2021 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ընթացքում արած հայտարարությունների կապակցությամբ ՀՀ դատախազությունում հարուցվել է քրգործ։ Տեղեկությունը հաստատել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, գրում է Sputnik Արմենիան։ Քրգործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Մանուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքում հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար պետք է լինեն ցույցեր, քաղաքը պետք է կաթվածահար արվի։ Ըստ նրա՝ կա նաև Բ ծրագիր, ըստ որի՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը։ «Գնալու ենք Ա տարբերակով, բայց պետք է պատրաստ լինենք նաև Բ ճանապարհին։ Բայց դրա համար պետք է տեղերում կազմակերպվեն կոմիտեներ։ Մեզ պետք է վճռականություն, խելք, միասնություն։ Մեզ պետք է, որ այն մարդիկ, ովքեր կղեկավարեն պետությունը, լինեն ազնիվ ու պրոֆեսիոնալ»,- ասել է նա։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, խոսելով Հայրենիքի փրկության շարժման առաջիկա գործողությունների մասին, հայտարարել է, որ եթե մարդիկ մտածում են շենքեր գրավելու մասին, պետք է նաև մտածեն, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են, ինչը նշանակում է, որ «պետությունը մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում Պատել․ ԱՄՆ–ն հավատում է, որ խաղաղությունը Հարավային Կովկասում հնարավոր է և շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ Նա նաև ասել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Ադրբեջանում քաղհասարակության անդամներ կալանովորումներով Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել |