Վրաստանի նախագահը ստորագրել է Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու որոշումը![]() 23 փետրվարի 2021 - 11:22 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահը ստորագրել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու վերաբերյալ որոշումը։ Մինչ այդ Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն էր հայտնել Ղարիբաշվիլիի գլխավորած թարմացված կազմով կառավարությանը, գրում է Sputnik Georgia-ն։ Ղարիբաշվիլին մեկ անգամ արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2015թթ․։ Նա եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու աջ ձեռքը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման տարիներին, որը 2012թ․ երկրի իշխող ուժն է։ Սկզբից Ղարիբաշվիլին գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը, իսկ 2013-ին փոխարինեց Իվանիշվլուն վարչապետի պաշտոնում։ Այն ժամանակ Ղարիբաշվիլին դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ նա 31 տարեկան էր։ Վարչապետի պաշտոնը թափուր մնաց, երբ հրաժարական ներկայացրեց գործող վարչապետ Գեորգի Գախարիան։ Դա տեղի ունեցավ քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ Գախարիան հայտարարեց, որ համաձայնության չի եկել իր թիմի հետ «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիայի ձերբակալման հարցում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |