Մելիքյան․ ՀՅԴ երիտթևից անչափահաս է բերման ենթարկվել՝ ՀՔԾ շենքը ձվահարելու համար

Մելիքյան․ ՀՅԴ երիտթևից անչափահաս է բերման ենթարկվել՝ ՀՔԾ շենքը ձվահարելու համար

PanARMENIAN.Net - Հայ հեղափոխական Դաշնակցության երիտասարդական միության անդամ Ավետիս Ֆիշենքճեանին քաղաքացիական հագուստով անձինք տեղափոխել են ոստիկանության բաժանմունք՝ Հատուկ քննչական ծառայության շենքի ուղղությամբ ձվեր նետելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այսօրվա (փետրվարի 22-ի, խմբ.) երթի ավարտից շուրջ 1 ժամ անց ոստիկանությունը հերթական անգամ ցուցադրել է իր «դեմքը», այս անգամ՝ անչափահաս երեխային «ա-լյա-Բեն-Լադեն» բռնելով ու բերման ենթարկելով։ ՀՔԾ շենքին ձվեր նետելու համար։ Թե բա՝ խուլիգանություն է»,- գրել է Մելիքյանը՝ հիշեցնելով, որ 2019-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն էլ ձվահարել էին «Հայելի» լրատվականի գրասենյակը։

Մելիքյանի խոսքով՝ մամուլի ակումբի դեմ հարձակումն այն ժամանակ խուլիգանություն չի որակվել, իսկ այժմ «Հայաստանում այլևս ոչ ոք իրավունք չունի խուլիգանություն որակել որպես քաղաքական բողոքի նշան՝ շենքերի և առարկաների (բացառությամբ ուսապարկերի) ձվահարումը»:

Փետրվարի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները բողոքի ակցիա ու քայլերթ են իրակնացրել։ 44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունն առաջարկել է վարչապետի միասնական թեկնածու՝ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին, պարբերաբար հավաքներ ու ցույցեր են ընթանում՝ իշխանության հրաժարականի պահանջով։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---