Daft Punk-ը հրաժեշտի տեսահոլովակ է թողարկել23 փետրվարի 2021 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական էլեկտրոնային Daft Punk դուետը դադարեցնում է իր գործունեությունը։ Այդ մասին հայտարարել է երաժիշտների ներկայացուցիչ Քեթրին Ֆրեյզերը։ Պատճառների մասին ոչինչ չի ասվել։ 28 տարի գոյատևած խումբը հրաժեշտի տեսահոլովակ է թողարկել «Էպիլոգ» անվանումով։ Դա հատված է դուետի Electroma գեղարվեստական ֆիլմից, որը երկու ռոբոտի մասին է, որոնք փորձում են մարդ դառնալ։ Ինչ-որ պահի հոլովակում հայտնվում է 1993-2021 գրությունը։ Տոմա Բանգալտերն ու Գի-Մանուել դը Օմեմ-Կրիստոն հիմնել են Daft Punk-ը 1993-ին՝ Փարիզում։ Դուետի երաժշտությունը համադրում էր էլեկտրոյի, հաուսի, դիսկոյի և սինտիփոփի տարրեր։ Իր գոյության ընթացքում խումբը 4 ալբոմ է թղարկել և 5 Grammy մրցանակ ստացել։ Երաժիշտները հայտնի են նաև իրենց բեմական կերպարներով։ Կենդանի ելույթների ժամանակ նրանք բեմ էին դուրս գալիս ռոբոտների հանդերձանքով և տիեզերագնացների սաղավարտներով։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |