Խոսնակ․ Մարտակերտ-Վարդենիսով ադրբեջանցիների երթևեկը սկսվել է նոյեմբերի 10-ից, հիմա ինտենսիվացել է![]() 23 փետրվարի 2021 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Արցախի վերահսկողության ներքո գտնվող Մարտակերտ-Վարդենիս ճանապարհահատվածով ադրբեջանական շարասյուների երթևեկությունը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, սկսվել է դեռևս նոյեմբերի 10-ի հրադադարին հաջորդած օրերին: Այս մասին «Արմենպրեսին» ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե 15-20 օր է, ինչ հայկական վերահսկողության տակ գտնվող մոտ 45-50 կմ ճանապարհահատվածով սկսել են երթևեկել ադրբեջանական մեքենաներ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ։ «Այդ ճանապարհը սկսվում է Մատաղիսից, այնուհետև անցնելով Դրմբոն-Գետավան հատվածով` հասնում Քարվաճառ: Դեռևս այս տարվա հունվարին, Դրմբոնի բնակիչներն էին ադրբեջանական ավտոշարասյան համար փակել այդ ճանապարհահատվածը՝ պահանջելով իրենց համար ևս հասանելի դարձնել Վարդենիս տանող համեմատաբար կարճ ճանապարհը: Անցած տարվա նոյեմբերին հաստատված հրադադարի հաստատումից հետո՝ ըստ հայտարարության դրույթների՝ այս ճանապարհով, ինչպես նաև Կարմիր Շուկա-Շոշ-Շուշի և Շուշի-Բերձոր ճանապարհահատվածներով ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղաշարժվում են նաև ադրբեջանական ավտոմեքենաներ»,- պարզաբանել է Ավանեսյանը։ Նա հավելել է, որ տարբերությունն այն է միայն, որ վերջին ժամանակահատվածում ադրբեջանական ավտոշարասյուների երթևեկությունն է ինտենսիվացել, ինչը պայմանավորված է շինարարական բեռների տեղափոխմամբ: 2021թ․ հունվարին Դրմբոնի բնակիչները փակել էին Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը ադրբեջանական ավտոշարասյան համար։ Ռուս խաղաղապահները խոստացել էին նրանց պահանջը փոխանցել իրավասու մարմնին։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |