Spotify-ը հասանելի կլինի նաև ՀՀ-ում23 փետրվարի 2021 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Երաժշտական սթրիմինգային Spotify ծառայությունը մինչև 2021-ի փետրվարի վերջ Հայաստանում ևս կգործարկվի: Հայտարարվել է ծառայության աշխարհագրության ընդլայնման և ևս 85 երկրի շուկայում հայտնվելու մասին, փոխանցում է Variety-ն։ Հայաստանից բացի, Spotify-ը կարող է հասանելի դառնալ նաև Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի երկրներում։ Ըստ ընկերության՝ ընդլայնումն իրենց հավելվածից հնարավոր օգտվողների թիվը կավելացնի 1 մլրդ-ով։ Ծառայության ամբողջ երաժշտական կատալոգը հասանելի կլինի բոլոր շուկաներում, փոդքասթների կատալոգը՝ դրանց մեծ մասում։ Շվեդական Spotify-ն աշխարհի ամենաշատ օգտագործվող սթրիմինգային ծառայություններից է։ Այժմ հավելվածն աշխատում է 60 լեզվով, նոր շուկաներում ընդգրկվելուց հետո դրան ևս 36 լեզու կվելանա։ Spotify-ն այժմ հասանելի է 93 շուկայում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |