Դեսպան․ Ռուսաստանն աջակցում է ՀՀ զինված ուժերի արդիականացմանը23 փետրվարի 2021 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն ասել է, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանի զինված ուժերի արդիականացմանը: Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների միջև տարվում են շատ ինտենսիվ շփումներ տարբեր ուղղություններով: ՌԴ դեսպանը մասնակցում էր Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառմանը։ «Քննարկվում են հարցեր մեր երկրների և զինված ուժերի միջև տարբեր ուղղություններով փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ», - ասել է Կոպիրկինը, գրում է Aysor.am-ը: Նա նաև նշել է, որ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ անընդհատ աշխատանքներ են տարվում հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցի շուրջ: «Կցանկանայինք, որ ամեն ինչ ավելի արագ լիներ, համաձայն «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի, բայց աշխատանքը հեշտ չէ, սակայն շարունակվում է համառորեն», - ասել է Կոպիրկինը: Ավելի վաղ Հայաստանի պաշտպանութան նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել էր, որ հայկական կողմը շահագրգռված է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ընդլայնման հարցում և որ ռազմակայանի մի մասը կարող է տեղակայվել երկրի արևելքում։ ՊՆ ղեկավարը հիշեցրել էր, որ հունվարի 25-30-ը ՀՀ-ում էին ՌԴ ՊՆ ներկայացուցիչները՝ ՀՀ ԶՈւ արդիականացմանն ու բարեփոխմանն աջակցելու նպատակով։ Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են հանձնարարականներ հետագա գործողությունների ՀՀ ԶՈւ արդիականացման շրջանակում միջոցառումնրի վերաբերյալ՝ շեշտը դնելով ռազմատեխնիկական բաղադրիչի վրա։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |