Միքայելյան․ Հուսամ՝ մինչև մահս պիտի քայլեմ Շուշիի փողոցներով![]() 23 փետրվարի 2021 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը հույս ունի, որ մինչև իր մահը պետք է քայլի Շուշիի փողոցներում, փոխանցում է ArmlurTv-ն։ Միքայելյանն այս հայտարարությունն արել է ԵԿՄ-ի՝ սահմանան հերթափոխի մեկնող 255 հոգանոց վաշտին ճանապարհելիս։ «Ես հուսով եմ՝ մինչև մահս պիտի Շուշիի փողոցներով քայլեմ: Պինդ ու հոգով ուժեղ պիտի լինենք և փառք մեր նահատակներին: Ես խոնարհվում եմ մեր որդեկորույս մայրերի առաջ: Միշտ պետք է հիշենք՝ որտեղ ընկան այդ տղաները, արդեն սրբավայր է և մենք պարտավոր ենք վերադառնալ մեր սրբավայրերը»,- ասել է Միքայելյանը: Նրա խոքով՝ երկիրն ու ԵԿՄ-ն պետք է հզորանան, իրենք արդեն կառույցի կազմում նոր մարդկանց են ընդգրկում։ ԵԿՄ-ն գործում է 1993-ից։ Կառույցին անդամագրված են ինչպես Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ, այնպես էլ այլ քաղաքացիներ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |