Խոսնակ․ Ավանի փոխթաղապետի դեմ քաղաքապետարանում ծառայողական քննություն է սկսել

Խոսնակ․ Ավանի փոխթաղապետի դեմ քաղաքապետարանում ծառայողական քննություն է սկսել

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումը ծառայողական քննություն է սկսել Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի հանրային վարքագծին գնահատական տալու նպատակով, հայտնել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, փոխանցում է «Հայկական ժամանակը»։

Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանին վերաբերող վիրավորական գրառում էր արել։

«Ընդհանրապես անթույլատրելի ենք համարում հանրային հարթակում ատելության խոսքի տարածումը և հանրային բանավեճում անձնական վիրավորանքների լեզվի կիրառումը: Միևնույն ժամանակ, այս կամ այն աշխատակցի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառվում է օրենսդրության սահմանած կարգով»,- ասել է Կարապետյանը։

Ավելի ուշ Պողոսյանն իր գրառումը հեռացրել էր՝ դրա փոխարեն մեկ ուրիշն ավելացնելով ու պարզաբանելով, որ ինքը ոչ թե վախեցել է, այլ «չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել»։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---