ԱՀԿ․ Կորոնավիրուսից մահացությունն աշխարհում 1 շաբաթում 20%-ով նվազել է![]() 24 փետրվարի 2021 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-21-ն աշխարհում կորոնավիրուսով վարակվածերի քանակը նվազել է 11%-ով, իսկ մահացությունը կրճատվել է 20%-ով։ Հիվանդացության նվազում է նկատվում 6-րդ շաբաթն անընդմեջ։ Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում։ «Վիրուսով վարակի նոր դեպքերի մասին հաղորդագրությունների քանակն աշխարհում նվազում է 6-րդ շաբաթն անընդմեջ՝ 11%-ով»,-ասել են ԱՀԿ-ում, գրում է ՏԱՍՍ-ը։ Վերջին շաբաթում գրանցվել է վարակման 2,457,026 և մահվան ելքով 66,359 դեպք։ Փետրվարի 21-ի դրությամբ աշխարհում վարակման 110,763,898 դեպք է գրանցվել և 2,455,331 մահ։ Անկումը հատկապես զգալի էր Հյուսիսային և Հարավային Ամերիկայում՝ 19%, Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 9%, Եվրոպայում՝ 7%, և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում՝ 7%։ Մահացությունն այդ շրջանում ևս նվազել է, համապատասխանաբար 23%, 6%, 19% և 3%։ Մահացության նվազում գրանցվել է նաև Աֆրիկայում՝ 20%, և Հարավարևելյան Ասիայում՝ 6%։ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում 7 օրում վարակվել է ավելի քան 1․06 մլն մարդ, մահացել է ավելի քան 34,000-ը։ Եվրոպայում գրանցվել է ավելի քան 939,000 նոր դեպք և ավելի քան 24,000 մահվան դեպք։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |